Աստծո կանչը
Օգոստոսի 27
Հանդարտության ու վստահության մեջ
պիտի լինի քո զորությունը (Ես. Լ. 15):
Ապրե՛ք այս զորավոր զգացումը. ապավինեք Ի՛նձ:
Չէ՞ որ հավատարիմ լինելով` առաջնորդում եմ ձեզ ապահովաբար: Հավատու՞մ եք Ինձ` ձեր Վարդապետին, որ կատարված բաների միակ նպատակը ձեր աղոթքներին պատասխանելն է: Հիշեք, որ Ես Գերագույն էակն եմ, ով գիտե ամեն բան և ում իրավասության տակ է գտնվում ամեն ինչ:
Ձեր գործերը` իրենց խառնաշփոթ վիճակով, իրենց դժվարություններով, իրենց անպարզությամբ ուղղակի հանձնեք Իմ Ձեռքը. Ես արդեն միջոցներ եմ գործադրում` վերջ տալու անկայունությանն ու աններդաշնակությանը:
Իմացե՛ք, որ բժշկելու ժամանակ, Ես ավելի մեծ ցավ չեմ պատճառի, քան հիվանդին բժշկող բժիշկը: Այս գործերն անելիս Ես մեծ քնքշություն են դնում նրանց մեջ: